Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Միշել Բարնյեն՝ Ֆրանսիայի վարչապետ

Միշել Բարնյեն՝ Ֆրանսիայի վարչապետ
06.09.2024 | 14:15

73-ամյա Միշել Բարնյեն, որը պահպանողական գործչի համարում ունի և զբաղեցրել է ԵՄ նախարարի և Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնները, նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ:

Մակրոնը փաստորեն անտեսեց խորհրդարանական ընտրությունների առաջատար ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատի» պահանջը՝ վարչապետ նշանակելու մասին, և գերադասեց իր լուծումը:

Սակայն այս նշանակումը հազիվ թե հանգուցալուծի ներքաղաքական ճգնաժամը Ֆրանսիայում:

Մի կողմից, ձախերը երկրի խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց են սկսել Մակրոնի դեմ, մյուս կողմից՝ դժվար է կանխատեսել՝ արդյո՞ք խորհրդարանը վստահության մանդատ կտա նոր վարչապետին:

Փորձագետները շատ հավանական են համարում, որ արդեն հաջորդ տարի Ֆրանսիայում նոր արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ